ԼՂՀ նախագահը չի պատրաստվում Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին. խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չի հայտարարել, որ պատրաստվում է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀնախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանը` պարզաբանելով մամուլում բուռն քննարկվող մի տեղեկություն, ըստ որի` Բակո Սահակյանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ստեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններին տրամադրելու ղարաբաղյան իշխանությունների պատրաստակամության մասին:«Նախագահը չի ասել, որ պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարում: Նա խոսել է օդանավակայանի հնարավոր մասնակցության, ոչ թե տրամադրման մասին: Նախագահն ասել է, որ եթե օդանավակայանն սկսի ամբողջությամբ շահագործվել, միգուցե քննարկվի հակաահաբեկչական գործողություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը»,- նշեց մամուլի խոսնակը:

Անդրադառնալով «Ռեգնում» գործակալության հրապարակմանը` Բաբայանը նշեց, որ գործակալությունը նման բան գրել է, որպեսզի իր նյութերն ավելի շատ ընթերցվեն, հնչել է հարց, եղել է պատասխան, որ երբ օդանավակայանը շահագործվի, հնարավոր է քննարկվի հակաահաբեկչական գործողություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը: Սակայն դա ապագայի խնդիր է և պետք չէ շտապել:

Գործակալությունը նոյեմբերի 12-ին տեղեկատվություն էր հրապարակել, որ ԼՂՀնախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդնավակայանը հակաահաբեկչական գործողությունների համար Ռուսաստանին տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Հայտարարությունը տարածվել է հայկական ու ռուսական մի շարք լրատվամիջոցներում:

Հայերեն English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով