Հայտնի են Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ՀՀ 5 քաղաքացիների անունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հարավային Սուդանում կործանված AN12 բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են. Հրամանատար Գեւորգ Թովմասյան, Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան, Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան,Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան:

2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ինքնաթիռիանձնակազմի զոհվածանդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով` վթարված բեռնատար ինքնաթիռիանձնակազմի զոհվածանդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են:Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկտվութունը կտրամադրվի հավելյալ»,-նշում են ԱԳՆ-ից:

Հայտնի է դարձել նաև, որ օդանավը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, անձնակազմի զոհված անդամներըՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն:

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ Հարավային Սուդանումկործանված ռուսական բեռնատար ինքնաթիռը գրանցված է եղել Հայաստանում եւ պատկանել էհայկական կազմակերպության: Նոյեմբերի 4-ին Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ինքնաթիռն ընկել Է օդանավակայանից800 մետր հեռավորության վրա: Ուգանդայում Ռուսաստանի դեսպանությունը, որն զբաղվում ԷՀարավային Սուդանի գործերով, հավաստել Է Ան-12-ի կործանման փաստը, հավելելով, որզբաղված են պատահարի հանգամանքները պարզելով: Ականատեսները վկայությամբ 40-ից ավելիմարմիններ կան փոխադրական ինքնաթիռի կործմանման վայրում: Իշխանություններիներկայացուցիչների խոսքով՝ օդանավում եղել Է շուրջ քսան մարդ, այդ թվում՝ 10-ից մինչեւ 15ուղեւորներ եւ ռուսական անձնակազմի հինգ անդամներ: Թե քանի մարդ Է զոհվել գետնի վրաբեռնատար ինքնաթիռի կործմանման հետեւանքով, չի հաղորդվում: Նախնական տվալներով՝ ողջէ մնացել երկու մարդ՝ անձնակազմի անդամներից մեկը եւ մի երեխա:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան