Life

ԱՄՆ-ում մահացել Է հայտնի դերասան, նախկին սենատոր Ֆրեդ Թոմփսոնը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում մահացել Է հայտնի դերասան, նախկին սենատոր Ֆրեդ Թոմփսոնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենեսիի նահանգի Նեշվիլ քաղաքում նոյեմբերի 1-ին կյանքի 74-րդ տարում վախճանվել Է հայտնի դերասան եւ Հանրապետական կուսակցությունից նախկին սենատոր Ֆրեդ Դալթոն Թոմփսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ֆրեդ Թոմփսոնն առաջին անգամ որպես դերասան իր մասին բարձրաձայն հայտարարել Է՝ խաղալով ԿՀՎ-ի տնօրենի դերը 1987 թվական «Ելք չկա» թրիլերում: Դրան հաջորդել Է օդանավակայանի տնօրենի՝ ոչ պակաս վառ Էպիզոդիկ դերն «Ամուր կաղին 2» մարտաֆիլմում, իսկ 2000-ական թվականների սկզբին Թոմփսոնը մի քանի տարի անընդմեջ հայտնվել Է «Օրենք եւ կարգ» «տեւանվագ» հեռուստասերիալում:

Ընդամենը նա կինոյում եւ հեռուստատեսությունում խաղացել Է ավելի քան 20 դեր:

Էլ ավելի հաջող Է դասավորվել Թոմփսոնի քաղաքական կարիերան: 1994 թվականին նա սենատոր Է ընտրվել Թենեսիի նահանգից՝ արժանանալով «Սենատի ծագող աստղի» տիտղոսին եւ այդ պաշտոնը հաջողությամբ զբաղեցրել Է մինչեւ 2003 թվականը:

2007 թվականին Ֆրեդ Թոմփսոնը հայտարարել Է իր նախագահական հավակնությունների մասին եւ դարձել Հանրապետական կուսակցությունից ընտրությունների մասնակցության հավակնորդներից մեկը, բայց չի կարողացել հաջող ընտրարշավ անցկացնել:

Թոմփսոնի մահվան պատճառ Է դարձել քաղցկեղը, որի դեմ դերասանը եւ սենատորը պայքարում Էր վերջին տասը տարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում