Գերմանիայի պետական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ չի փոխվում. Ժիրայր Քոչարյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի պետական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ փոփոխության չի ենթարկվել եւ, ինչպես տասնամյակներ առաջ, այսօր էլ եթե Գերմանիայի խորհրդարանը որեւէ բանաձեւ ընդունի, ապա բովանդակությունը լինելու է լղոզված եւ ոչինչ չասող: Տեսակետը Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քոչարյանը վստահ է, որ այս տարի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը չի քննարկվի: Նրա ունեցած տեղեկություններով չի բացառվում, որ հարցը օրակարգ մտնի 2016-ին, սակայն մեծ է հավանականությունը, որ նոր բանաձեւում էլ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը կբացակայի:

Քոչարյանը հիշեցնում է, որ թուրքական լոբբինգը շատ ուժեղ է Գերմանիայում: Բացի այդ, արդեն երկու դար է Գերմանիան եւ Թուրքիան դաշնակիցներ են: «Օրինակ` 1955թ. Գերմանիան ընդունեց ՄԱԿ-ի ցեղասպանությունների դատապարտման կոնվենցիան, իսկ երկու տարի անց, ՆԱՏՕ-ի կազմում հսկայական գումարներ հատկացրեց թուրքական բանակին: Գերմանա-թուրքական հարաբերությունները ամուր թելերով կապված են գրեթե բոլոր ոլորտներում եւ այդ երկրում ապրող 4 միլիոն թուրքերը լուրջ ազդեցություն են ունենում երկրի արտաքին քաղաքականության վրա, հատկապես Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ իրականում Գերմանիայի հետ աշխատանքը պետք է ավելի սերտանա, քանի որ եթե պետական մակարդակում դիրքորոշման փոփոխությունը շատ հստակ չի երեւում, հասարակական եւ գիտական մակարդակում շատ հստակ է: Բեռլինում բնակվող Քոչարյանը հիշում է, որ եթե տասնամյակներ առաջ իրեն հարցնում էին «Մի՞թե դեռ հայեր կան աշխարհում», այսօր անգամ նրա բժիշկն է հետաքրքրվում, թե թուրքերը երբ են ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Սա կարեւոր բան է, եւ սրա վրա պետք է աշխատել»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ իրականում միայն դրսի աչքով է հեշտ թվում հանգամանքը, որ Գերմանիան հեշտությամբ է ընդունել Հոլոքոստը:

Քոչարյանը փաստում է, որ իրականում դա արվել է հրեական համայնքի եւ միջազգային գերտերությունների ճնշմամբ: Հայագետը հիշում է, որ դեռեւս խորհրդային տարիներին, Բեռլինում երկար ժամանակ քննարկում էին Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված արձանի տեղադրումը, եւ հարցն անընդհատ ձգձգվում էր ամենատարրական պատճառաբանությամբ: «Այսինքն, այնպես չէ, որ հարցը միանշանակ է ընդունվել բոլորի կողմից: Հայաստանն էլ պետք է կարողանա ճնշումներ գործադրել, պետք է ներգրավվի միջազգային կազմակերպություններին, որպեսզի հնարավոր լինի հասնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- ասաց Քոչարյանը:

Հայագետը շեշտում է, որ եթե Բունդեսթագը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարեւոր կլինի, քանի որ Գերմանիան ԵՄ-ի խոշորագույն պետություններից մեկն է, եւ նրա ազդեցությունը շատ մեծ է: Բացի այդ, այդ կերպ Գերմանիան նաեւ պատասխանատվության իր մասնաբաժինը կկրի Հայոց ցեղասպանության համար: Գերմանիան ամենամեծ դեսպանատունն ուներ Կոստանդնուպոլսում եւ 15 հյուպատոսարաններ խոշոր քաղաքներում: Ի վերջո, կան արխիվներ այն մասին, որ երբ տեղեկացրել են, թե հայերի հետ ինչ է կատարվում, Բեռլինից պատասխանել են. «Թուրքերը մեր կարեւոր դաշնակիցն են եւ պետք է մնան մեզ հետ մինչեւ 1-ին համաշխարհային պատերազմի ավարտը»,- հիշեցնում է Քոչարյանը` հավելելով, որ Գերմանիայում գործող հայկական կազմակերպությունները պետք է միայնակ չգործեն, նրանք պետք է համախմբվեն, ինչպես գերմանացի մտավորականների, այնպես էլ հույների, ասորիների հետ եւ միասին բարձրացնեն Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հարցը:

Այս տարի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ, որին մասնակցել է նաեւ երկրի նախագահը: Բունդեսթագը մեկ անգամ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը եւ բավական երկար ելույթներից հետո բանաձեւի ընդունումը հետաձգել: Այնուհետեւ եւս երկու անգամ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Բունդեսթագը կրկին հետաձգում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւի ընդունումը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագը 2005-ին ընդունել է բանաձեւ, որտեղ, սակայն, խոսում է Օսմանյան կայսրությունից տեղահանված հայերի մասին: Բանաձեւը չի պարունակում «ցեղասպանություն» եզրույթը:

Հայերեն English

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել