Տնտեսություն

ՏՄՊՊՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ

1 րոպեի ընթերցում

ՏՄՊՊՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, Արտակ Շաբոյանը կմասնակցի հոկտեմբերի 28-30-ը Փարիզում անցկացվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության համաշխարհային համաժողովին:

«Մրցակցության հիմնախնդիրները աշխարհում» թեմայով համաժողովին մասնակցելու են աշխարհի հարյուրից ավելի երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ: Օրակարգում տնտեսական մրցակցության քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է՝ հիմնված տարբեր երկրների փորձի և օրինակների վրա:

Համաժողովի շրջանակներում տեղի կունենան ոլորտային քննարկումներ, մասնավորապես, ցեմենտի, քիմիական արդյունաբերության, շինարարության, ինչպես նաև սննդամթերքի շուկաների վերաբերյալ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաև Արտակ Շաբոյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում