Տնտեսություն

Հայաստանը մտածում է միջին հզորության միջուկային էներգաբլոկի ստեղծման շուրջ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը մտածում է միջին հզորության միջուկային էներգաբլոկի ստեղծման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջիկա տարիներին վերանայելու է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը: Դրա համարսպասում է առաջարկներ Ռուսաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից նոր միջին կամ ցածր հզորության ատոմային էներգակայանի ստեղծման համար: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը, Հայաստանը ձգտում է ունենալ 300-500 ՄՎտ հզորության միջուկային էներգաբլոկ: «Աշխարհը գնում է նրան, որ տարբեր երկրներ ցանկանում են ստեղծել ոչ մեծ հզորության միջուկային էնեգաբլոկներ: Շուտով, կարծում եմ, տարբեր երկրներ շուկա կմտցնեն նոր էներգաբլոկներ, ու մենք կկարողանանք ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի երկրորդ էներգաբլոկի շահագործման ավարտից հետո ունենանք նոր ատոմակայան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Վահրամ Պետրոսյանը:

Նրա խոսքով` պետք է պարզապես վստահանալ, որ այդ կայաններն արտոնագրված են ու շահագործման տեսանկյունից` անվտանգ: «Նման առաջարկներ սպասում ենք Ռուսաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից: Եվ կարծում եմ, որ մինչև 2020 թվականը, շուկայում նման բլոկներ կլինեն»,-ավելացրեց անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարը:

Մեծամորի ատոմակայանը կառուցվել ու շահագործման է հանձնվել 80-ականներին: Երկու բլոկից աշխատում է մեկը` երկրորդ էներգաբոլկը, որի շահագործման ժամկետն ավարտվում է 2017-ին: ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվական: Այդ նպատակով ՌԴ-ի կողմից հատկացվել են 270 միլիոն դոլարի չափով վարկային միջոցներ և ևս 30 միլիոն դոլար դրամաշնորհ:

Հոկտեմբերի 27-ին կայացել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստը, որը ստեղծվել է 1996 թվականին` ՀՀ նախագահի հրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է` ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում