Հասարակական

Ազգային ժողովում հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ նվիրված հոկտեմբերի 27-ի ողբերգության 16-րդ տարելիցին: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորները և Ազգային ժողովի աշխատակազմը ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի՝ հիշատակը հավերժացնող հուշակոթողին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիշատակի արարողությանը ներկա էին նաև ողբերգության հետևանքով զոհված գործիչների հարազատները:

Այնուհետև խորհրդարանում նիստի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեր րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ զինված խումբը ներխուժել է խորհրդարանի նիստերի դահլիճ և գնդակահարել ութ պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում