Սպորտ

Արազ Օզբիլիսը գոհ չէ իր խաղից

1 րոպեի ընթերցում

Արազ Օզբիլիսը գոհ չէ իր խաղից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը գոհ չէ իր խաղից, «Դինամո»-ի դեմ խաղում:«Այս խաղում «Սպարտակ»-ն իր լավագույն խաղը չցուցադրեց, թեպետ վաստակեցին 3 միավոր: Ես ևս իմ լավագույն խաղը չանցկացրի, գոհ չեմ իմ խաղից: Դեռ այն մարզավիճակում չեմ, որ գերազանց խաղ ցուցադրեմ, որը հասկանալի է: Ինձ համար շատ կարևոր էր «Դինամո»-ի հետ խաղը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Օզբիլիսը:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Սպարտակ»-ը 2:3 հաշվով հաղթեց «Դինամո»-ին: Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը մեկնարկային կազմում էր և մասնակցեց հանդիպմանը մինչև 73-րդ րոպեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում