Արցախ

Նոր մանրամասներ թուրք- սիրիական սահմանին սպանված հայ պատանու մասին

1 րոպեի ընթերցում

Նոր մանրամասներ թուրք- սիրիական սահմանին սպանված հայ պատանու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հայ ընտանիքի գնդակոծության մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Հոկտեմբերի 22-ին թուրք-սիրիական սահմանի մերձակայքում Ղամիշլի ավանի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքը հայտնվել է դիպուկահարների թիրախում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Դիպուկահարների կրակոցից ընտանիքի որդին՝ 15–ամյա Արմեն Ավետիսյանը հրազենային երկու վնասվածք է ստացել և տեղում մահացել է: Աղբյուրի տեղեկացմամբ` Ղամիշլիի «Գանձասարի» աշխատակիցը հայտնել է, որ Ավետիսյանների ընտանիքի չորս անդամները՝ հայրը, մայրը, դուստրը և որդին, Ղամիշլիից ուղղվել են դեպի Թուրքիայի սահման և դիպուկահարները կրակ են բացել նրանց ուղղությամբ:

Ավետիսյանները դեպքից հետո վերադարձել են Ղամիշլի: Արմեն Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան` Ղամիշլիի հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցում:

Սիրիայում շուրջ հինգ տարի շարունակվող հակամարտության զոհերի թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, գերազանցել է 220 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում