ՀՀ Նախագահը և ԵԺԿ Նախագահն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին Մադրիդում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Ժոզեֆ Դոլին` ԵԺԿ համագումարում հոկտեմբերի 21-ին կուսակցության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ` հույս հայտնելով, որ պարոն Դոլի ղեկավարությամբ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, կշարունակի իրականացնել իր առաքելությունը և արդարացնել եվրոպացի ընտրողների սպասելիքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են ԵԺԿ հետ հետագա համագործակցության զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարին, ՀՀԿ-ԵԺԿ միջկուսակցական կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ինչպես նաև ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնց անդրադարձ կլինի նաև այսօրվա ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովում:

ՀՀ Նախագահը և ԵԺԿ Նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և փախստականների ճգնաժամի մասին:

Հանրապետության Նախագահը Ժոզեֆ Դոլին ներկայացրել է նաև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անցկացման գործընթացը և մայր օրենքում նախատեսվող փոփոխությունների անցկացման կարևորությունը մեր երկրի համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում ապրիլին պարոն Դոլի այցը Հայաստան և մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներին, որով ԵԺԿ Նախագահը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, վերահաստատեց իր և իր գլխավորած կուսակցության հավատարմությունը եվրոպական ինտեգրացիայի հիմքում դրված համամարդկային արժեքներին: Ընդգծելով ԵԺԿ քաղաքական համաժողովի «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի կարևորությունը` Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել կուսակցության նախագահին և ԵԽԽՎ-ում ԵԺԿ այն անդամներին, ովքեր միացել են այդ հայտարարությանը:

ՀՀ Նախագահն այսօր Մադրիդում կմասնակցի նաև ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:

Հայերեն English Русский

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները