Տնտեսություն

«Նաիրիտ»-ի մասնագետները մշակել են գործարանի վերագործարկման ծրագրեր

2 րոպեի ընթերցում

«Նաիրիտ»-ի մասնագետները մշակել են գործարանի վերագործարկման ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ» գործարանի մասնագետները մշակել են արտադրության վերագործարկման մի քանի փուլ ներառող ծրագրեր` ներդրողներին ներկայացնելու համար: Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:

Փուլային ծրագրերը, Թադևոսյանի հավաստմամբ, նախատեսում են որոշակի ժամկետներում աշխատեցնել գործարանը, ապահովել նվազագույն շահութաբերությունն ու հետո անցնել հաջորդ փուլերին, որոնք ավելի մեծ հզորություն ունեցող ծրագրեր են, իսկ հզոր ծրագրերն իրենց հերթին պահանջում են մեծ ներդրումներ:

«Ես կարծում եմ, որ դրանք իրատեսական ծրագրեր են, ու ներդրողը հենց սկզբից կանցկացնի իր աուդիտը, որպեսզի համոզվի, թե որ ճանապարհով են ուղղվում իր ներդրումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա` հավելելով, որ վերջին աուդիտում նշվում էր վերագործարկման 36 ամիս ժամկետ, սակայն, ըստ նրա, 18 ամսում, ներդրողի և 70-80 մլն դոլար ներդրումների առկայության դեպքում, հնարավոր է աուդիտ անցկացնել ու գործարանը վերագործարկել:

Համաշխարհային բանկն այս տարի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա եզրակացրել է, որ գործարանի հետագա շահագործումը նպատակահարմար չէ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում