SOS` Գյումրու մինի կենդանաբանական այգու գազաններն օգնության կարիք ունեն

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում 2010 թվականից գործող մինի կենդանաբանական այգին այլևս չի կարող գոյատևել: Խնդիրը ոչ միայն կերի հայթայթման հետ է կապված, այլ նաև ջրի ու ձմեռային սեզոնին հատուկ հարմարությունների բացակայության:

Գյումրիի թղամասերից մեկում պատսպարված փոքրիկ տարածքում չկան ջուր ու հարմարություններ, ջուրը բերում են դույլերով, ու չնայած գազանանոցի հսկիչի ջանքերին, գարշահոտությունն անտանելի է, անասելի տհաճ է նաև կենդանիների վիճակը: Կենդանաբանական այգու տնօրեն Ստեփան Վարդանյանի խոսքերով, տարիներ առաջ, երբ գազանները բերվեցին ՌԴ-ից և ստեղծվեց գազանանոցը, ավելի հեշտ էր կենդանիներին պահելը, այսօր ամեն ինչ փոխվել է:

Սահմանված նվազագույն մուտքի գումարով նույնիսկ հնարավոր չէ հատկապես առյուծների կերի հարցը լուծել, իսկ Կարմի գրքում գրանցված կենդանիներ ունեցող գազանանոցն իրավունք չունի, որպես շրջիկ օգտագործվել, ընկերությունն էլ, որը տնօրինում է այս կենդանիներին, սնանկացել է: Խնդիրն այնքան լուրջ է, որ ստիպված ձմեռային սեզոնի համար ուղտին, լամային, կապիկներին, լուսաններին ու ջայլամին ժամանակավորապես պահ են տվել Հոկտեմբերյանի գազանանոցում: Գյումրիում այս պահին շատ լուրջ է առյուծների՝ 7 տարեկան մայր առյուծի՝ Մերիի ու ձագերի՝ Զիտայի ու Գիտայի, և 2 արջերի՝ Մաշայի ու Միշայի հարցը: «Պատրաստ ենք այս, ինչպես նաև Հոկտեմբերյանում պահ տված կենդանիներին նվիրել Երևանի կենդանաբանական այգուն կամ ցանկացած այլ մեկին, ով կխնամի ու հոգ կտանի, իսկ ամենաշատը կնախընտրենք, եթե Գյումրու քաղաքապետարանը ձեռք բերի այս կենդանիներին, համապատասխան տարածք հատկացնի ու լուծի նրանց սննդի հարցը: Ուզում ենք, որ կենդանիները քաղաքում մնան, լինեն լավ վիճակում ու ուրախացնեն գյումրեցի փոքրիկներին»,-նշեց Ստեփան Վարդանյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան