Վերին Լարսի անցակետը վերադառնում է շուրջօրյա ռեժիմի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհը հուլիսից սահմանված սահմափակումներից հետո այսուհետ գործելու է առանց սահմանափակումների` վերադառնալով աշխատանքի շուրջօրյա ռեժիմի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության ներկայացուցիչը: Ավտոմեքենաների շարժը Վլադիկավկազ-Լարս բնակավայր ավտոճանապարհով արգելվում էր հուլիսի 27-ից` ամեն օր մոսկովյան ժամանակով 19:00-ից 4:00-ն, մինչ հետագա ծանուցումը:

«Ժամը 18:00-ից Ռազմավիրական ճանապարհն անցնում է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավտոմեքենաների շարժի սահմանափակումները մտցվել էին Վրաստանի տարածքում սառցադաշտի առատ հալոցքի, սելավների հոսքի սպառնալիքի, Վրաստանի լեռնային շրջանների օդերևութաբանական իրավիճակի գիշերային մոնիթորինգի անցկացման և ավտոմեքենաների անվտանգ անցման անվտանգության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության խորհրդով:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան