Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին նոր մեղադրանք է առաջադրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավելի ուշ` կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավետիսյաննների իրավահաջորդների ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին կայացած ասուլիսին հայտնել էին, որ իրենք բանավոր և գրավոր միջնորդություններ ենք ներկայացրել, որոնցում հիմնավորել են, որ մեղադրական եզրակացության մեջ պետք է կատարվեն վերաորակավորումներ` այնտեղ ներառելով ավազակային հարձակման (ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդված) և հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման հետ կապված (ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդված) մեղադրանքները: