Հատուկ նախագծեր

Երևանյան բեսթսելեր 3/34. Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վերադարձել է վարկանիշային աղյուսակ

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 3/34. Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վերադարձել է վարկանիշային աղյուսակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուանդըՍենտԷկզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Ռումինահայ քաղաքական գործիչ և գրողՎարուժանՈսկանյանի«Շշուկներիմատյան»վեպը երկրորդ հորիզոնականում է: Հայոց ցեղասպանության արհավիրքների և օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործը վերահրատարակվել է հայերեն:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ գրողՔրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները»վեպը: Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ճանաչվել է բեսթսելեր: «Ավազե ամրոցի աղջիկները» հրատարակվել է 2012թ.: Այս վեպի հիման վրա ԱՄՆ-ում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: «Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորը`իմ բոլոր գրածների մեջ: Սրտի խորքում ես դա գիտեմ»,- մի առիթով ասել է հեղինակը:

ԷլֆրիդեԵլինեկի«Դաշնակահարուհին»չորրորդ հորիզոնականում է: Այս վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

ՋորջՕրուելի«1984»վեպը հինգերորդն է: Այն ընդգրկված է«Անտարես» հրատարակչության«Արգելված գրքեր»մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

Թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»ստեղծագործությունը վեցերորդն է: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար:

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

ԳրիգորՆարեկացու` «Մուղնի», «Նաիրի» հրատարակչությունների լույս ընծայած«Մատյան ողբերգության»ժողովածուն ութերորդն է:

Գաբրիել ԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, իններորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում էԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 25
2 +6

Վարուժան Ոսկանյան

«Շշուկների մատյան»

Անտարես 10
3 +3

Քրիս Բոհջալյան

«Ավազե ամրոցի աղջիկները»

Ծիծեռնակ 10
4 *

Էլֆրիդե Ելինեկ

«Դաշնակահարուհին»

Անտարես 9
5 +2

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 8
6 +3

Էլիֆ Շաֆաք

«Ստամբուլի բիճը»

Անտարես 8
7 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 7
8 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Մուղնի/Նաիրի 7/4
9 -4

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 6
10 -6

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 6
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում