Տնտեսություն

Կառավարությունը 5 տարով երկարաձգեց «Ասպար Արմս»-ի կողմից ՀՀ ՊՆ-ին սպառազինություն մատակարարելու ժամկետը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 5 տարով երկարաձգեց «Ասպար Արմս»-ի կողմից ՀՀ ՊՆ-ին սպառազինություն մատակարարելու ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հինգ տարով երկարաձգեց «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրված մարտական զենքի արտադրու­թյան լիցենզիայի գործողության ժամկետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց հոկտեմբերի 15-ին կայացած կառավարության նիստի ժամանակ:

«Ասպար Արմս»-ը 2012 թվականից առ այսօր կատարել է մարտական զենքի արտադրության 83 մլն 500 հազ. դրամի պայմանագրային աշխատանքներ: Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատա­կա­հարմար է համարում երկարաձգել նրան տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը ևս հինգ տարով: Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբե­րու­թյան համակար­գա­յին բարե­փոխումները և զարգացումը: Որոշմամբ` պետության տնտե­սական ու ֆի­նանսական հնարավո­րությունների շրջա­­նակներում կընդլայնվեն ներ­հան­րա­պե­տական արտադրու­թյան տեսականին և Հայաստանի Հանրապե­տու­թյան զինված ուժե­րը և այլ զորքերը կապահովվեն ժա­մա­նա­­կա­կից սպառազինությամբ և ռազմական տեխնի­կայով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում