Սպորտ

Արզումանյանը հոգնածության պատճառով մարզվում է անհատական ծրագրով

1 րոպեի ընթերցում

Արզումանյանը հոգնածության պատճառով մարզվում է անհատական ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Պերմի «Ամկար»-ի կազմում Պրեմիեր լիգայի առաջիկա խաղին` Մոսկվայի «Դինամո»-ի դեմ, նախապատրաստվում է անհատական ծրագրով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամկար»-ի մամուլի ծառայկությունը, այդ մասին հայտարարել է Պերմի թիմի գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևը, ով ներկայացրել է թիմի վիճակն առաջիկա խաղից առաջ: «Կադրային խնդիրներն արդեն այդքան էլ լուրջ չեն, ինչպես մեկ ամիս առաջ, քանի որ խաղացողների մեծ մասը վերակագնվել է, սակայն մնում են Զանևը և Ուզոչակվուն, ովքեր մարզվում են անհատական ծրագրով: Արզումանյանը ևս աշխատում է անհատապես` հոգնածության պատճառով»,- ասել է Գաջիևը:

Արզումանյանը Հայաստանի ընտրանու կազմում հոկտեմբերի 11-ին մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի` Ալբանիայի դեմ խաղին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում