Մեր ժողովուրդը վերածնվեց և այսօր հանդես է գալիս որպես արդարության պահանջատեր. ՀՀ Նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

«Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ի սրտե ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով:

Դեռևս 1916 թվականին ֆրանսիացի մեծ գրող և հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»: Այո՛, մեր ժողովուրդը չմեռավ, վերածնվեց, վերակերտեց իր պետականությունը և այսօր հանդես է գալիս որպես պահանջատեր՝ արդարության պահանջատեր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թվում նաև հետազոտական աշխատանք:

Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները: Կարծում եմ՝ այսօր բացվող գիտաժողովն առանձնանում է նրանով, որ կրելով «ճանաչումից` հատուցում» ենթախորագիրը և նվիրված լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների լայն շրջանակը հետագայում ավելի խորացված ուսումնասիրելուն, միաժամանակ հատուկ ուշադրություն է հատկացնում այդ ծանրագույն հանցագործության հետևանքների վերացման ու հատուցման հիմնահարցերին:

Կրկին ողջունելով այս կարևոր գիտաժողովի կազմակերպիչներին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային և Երևանի պետական համալսարանին, մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»:

Հայերեն العربية English Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս