Ռուբլիով էներգակիրների առևտրի առաջարկը ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա է դարձել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների միջև կարևոր ապանքատեսակների առևտուրը ռուբլիով իրականացնելու առաջարկը միության շրջանակներում քննարկման առարկա է դարձել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր առաջարկ է: Դա վերաբերում է էներգակիրների առևտրին: Օրինակ, մեզ համար կարևոր է, որ մենք գազը Ռուսաստանից գնենք ռուբլիով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե այդ հարցում պատասխան դեռ չկա, ՀՀ վարչապետը խորհուրդ տվեց չշտապել և այդքան շուտ պատասխան չակնկալել: «Սա շատ ճիշտ գործընթաց է և հիմա դարձել է քննարկվող հարց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ես կարծում եմ, որ մենք ապագայում այս հարցում դրական արդյունք կունենանք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

ՀՀվարչապետՀովիկԱբրահամյանը՝ սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ելույթ ունենալով Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում, նշել էր, որՀայաստանը պաշտպանում Է ԵԱՏՄ-ի երկրների դոլարիզացիան կրճատելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիքը:

Վարչապետը հայտնել Էր, որ Հայաստանը պաշտպանում Է այն փաստաթղթերի նախագծերի ընդունումը, որոնք փոխգործակցության տարբեր ոլորտներ են ներառում ԵԱՏՄ-ում:«Մենքամբողջությամբաջակցումենքարդյունաբերականհամագործակցության խորացմանընդլայնմաննուղղվածքայլերին:Մերպետություններնարդյունավետ համագործակցության ներուժունեն»,- ասել Էր նա:

Հովիկ Աբրահամյանը պաշտպանել Է ֆինանսական շուկայի կարգավորման շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:«ԵԱՏՄ-ինանհրաժեշտԷազգային արժույթներով փոխհաշվարկներիինտենսիվացմանեւ դոլարիզացիայիկրճատմանմիջոցներձեռնարկել: ՆաեւայժմեականԷփորձիփոխանակումըհամաձայնեցվածմակրոտնտեսական քաղաքականությունիրականացնելուհարցերիշուրջ:ԱյդհամատեքստումկարեւորԷԵԱՏՄ-իերկրներիմիջեւռազմավարականապրանքներիփոխադարձառեւտուրըռուբլուհիմանվրա, առանցդոլարիհետփոխկապակցման,իրականացնելուգաղափարը«- ընդգծել էրել Է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Հայերեն العربية English Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին