ՀՀ վարչապետը տարեվերջին մինչև 4 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Հայաստանը մինչև տարվա վերջ մինչև 4 տոկոս տնտեսական աճ կապահովի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մոտ 25 տոկոսով նվազել են Հայաստան ուղղվողտրանսֆերտները, սակայն գյուղատնտեսության ոլորտի աճը հնարավորություն կտա որոշակիորեն ծածկել այդ պակասը: «Ես համոզված եմ, որ մենք մինչև տարվա վերջ կարձանագրենք 3-3.5, մինչև 4 տոկոս տնտեսական աճ: Իհարկե, էկոնոմիկայի նախարարությունն ավելի լավատես է այս հարցում, սակայն ավելի լավ կլինի այս մասին խոսենք փաստերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց վարչապետը:

Նա չհամաձայնեց այն խոսակցությունների հետ, թե Հայաստանի տնտեսության վիճակը շատ վատ է: Վարչապետը նկատեց, որ աշխարհում ընթացող «տնտեսական պատերազմը» բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի վրա՝ վստահեցնելով, որ կառավարությունը՝ ՀՀ Նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անելու է, որպեսզի հաղթահարվեն այդ դժվարությունները: «Ես կարծում եմ, որ մենք կհասնենք հաջողության: Ես կարծում եմ, որ մենք չորրորդ եռամսյակում կունենանք ներմուծման և արտահանման ակտիվություն, ինչն էլ կհանգեցնի տնտեսության ակտիվությանը»,- եզրափակեց վարչապետը:

Հայերեն العربية Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին