Իլյումժինովը լիահույս է, որ հայ շախմատիստները կմասնակցեն 2016 թ. Բաքվի շախմատային օլիմպիադային
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը լիահույս է, որ հայ շախմատիստները կմասնակցեն 2016 թվականին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային:
«Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նաև ֆեդերացիայի նախագահն է: Նա նպաստեց այն բանին, որ Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներ և հայազգի 2 շախմատիստները մասնակցեն Բաքվում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության բացման ժամանակ ես խոսել եմ Լևոն Արոնյանի և մյուս շախմատիստների հետ և, կարծում եմ, շախմատիստները կմասնակցեն հաջորդ տարի Բաքվում կայանալիք օլիմպիադային»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՖԻԴԵ-ի նախագահի խոսքը փոխանցում է Rsport կայքը:
2016 թվականին շախմատային օլիմպիադան կանցկացվի Բաքվում: