Տնտեսություն

Անցյալ տարվա 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները

1 րոպեի ընթերցում

Անցյալ տարվա 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները՝ դեկտեմբերի վերջին կազմելով 4.6 տոկոս, որը գտնվել է գնաճի տատանումների թույլատրելի 4.0+1.5 տոկոսային կետ միջակայքում: Դա պայմանավորված է տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման և ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ, դրամի արժեզրկման ու գնաճային միջավայրի ընդլայնման դրսևորումներով, ինչպես նաև դրանց արդյունքում ձևավորված գնաճային սպասումներով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«Հաշվետու եռամսյակում արձանագրվել է 5.4 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.3 տոկոսի փոխարեն, ինչը պայմանավորվել է գերազանցապես պարենային ապրանքների գների 9.1 տոկոս աճով, և դրա` ընդհանուր գնաճի վրա 4.8 տոկոսային կետի նպաստմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Երիցյանը:

Նա նաև հայտնեց, որ տարեվերջին բարձր գնաճը ներմուծված ապրանքների գների աճի հետևանք է՝ հիմնականում պայմանավորված դրամի կտրուկ արժեզրկմամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում