Հասարակական

ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է. 21 անձ բերման է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

 ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է. 21 անձ բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը բերման է ենթարկել սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվող քաղաքացիական նախաձեռնության ակցիայի 21 մասնակիցների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները փորձում էին «Ոչ» գրությամբ պաստառը փակցնել Ազգային ժողովի ցանկապատի վրա, ինչը փորձել է արգելել ոստիկանությունը:

Արդյունքում ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց է սկսվել: Ոստկաններին ի վերջո հաջողվեց ցուցարարների ձեռքից վերցնել պաստառը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մոտեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով խնդրեց պարզաբանել, թե ինչու է ոստիկանությունն արգելում պաստառը փակցնել Ազգային ժողովի ցանկապատին: Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ դրա համար ակցիայի մասնակիցները պետք է լիազոր մարմնից թույլտվություն բերեն, որ իրավունք ունեն Ազգային ժողովի ցանկապատին պաստառ փակցնել:

Ազգային ժողովի դիմաց այս պահին «Չենք անցկացնի» նախաձեռնության ակցիան շարունակվում է: Ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ մնալու են ԱԺ-ի դիմաց այնքան ժամանակ, մինչև կավարտվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու քվեարկությունը: Իրավիճակն այս պահին հանդարտվել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում