Պաշտոնական

Հովհաննես Զանազանյանը խորհրդանշում էր մեր ֆուտբոլի ոսկյա ժամանակները. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Զանազանյանը խորհրդանշում էր մեր ֆուտբոլի ոսկյա ժամանակները. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Խոր ցավով տեղեկացա հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկի՝ Երեւանի «Արարատ»-ի երկարամյա ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան մասին:

Նրա մահով կորցրինք մեր ֆուտբոլի եւ մասնավորապես «Արարատ 73»-ի ամենախարիզմատիկ, տաղանդավոր եւ հարգանք վայելող դեմքերից մեկին, ով հայկական ֆուտբոլի չխամրող եւ հպարտություն պարգեւող էջերի տարեգիրներից մեկն էր:

Հովհաննես Զանազանյանը խորհրդանշում էր հայրենական սպորտի հաջողությունն ու մեր ֆուտբոլի ոսկյա ժամանակները, որոնք դրական էներգիա էին տալիս տարբեր տարիքի մարզասերների:

Խորապես ցավակցում եմ Հովհաննես Զանազանյանի հարազատներին, մերձավորներին, նրա ֆուտբոլային տաղանդի երկրպագուներին եւ կիսում բոլորի վիշտը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում