Կարծիքներ

Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմ սկսելու ծրագիր չունի. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմ սկսելու ծրագիր չունի. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի համակարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել: Ադրբեջանը հակամարտության ողջ ընթացքում փորձել է ստիպել միջազգային հանրությանը և Հայաստանին ընդունել իր պայմանները և այդ քաղաքականությունը մինչև հիմա շարունակվում է: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

«Այս տարիների ընթացքում նրանք փոխել են իրենց ուզածին հասնելու միջոցները միայն, սակայն նրանց դիրքորոշումը և ցանկությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեն փոխվել: Նրանք մեծացրել են զենքերի տրամաչափը, փորձում են այս եղանակով հասնել իրենց ուզածին, սակայն լայնածավալ գործողություններ սկսելու ծրագիր այս պահին, իմ կարծիքով, չունեն, քանի որ պատերազմը, որի նպատակը հակառակորդին ոչնչացնելն է, հեշտ բան չէ: Դու կարող ես սկսել պատերազմը ու հետո չհասկանալ, թե այդ ամենն ուր է տանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ, Ռուսաստանից մեծ քանակությամբ զենքեր գնելով` Ադրբեջանը գնում է հակամարտության գոտում անընդհատ լարվածություն առաջացնելու քայլերի՝ օգտագործելով մեծ տրամաչափի զինատեսակներ` աշխարհին ցույց տալու համար, որ դա է այն ճանապարհը, որով գնում է Ադրբեջանը: «Ես այստեղ հստակ ռազմավարություն եմ տեսնում: Այդ երկրի արտաքին գործերի նախարարի վերջին ելույթներից էլ երևում է, որ Ադրբեջանը չի ցանկանում ընդունել որևէ պայման, որը թույլ կտա տարածաշրջանում վերահսկել իրավիճակը: Նրանք այդ մասին բաց խոսում են, որ ոչինչ չեն ընդունելու, քանի որ այդ ամենը սառեցնում է ստատուս քվոն»,- նշեց Սարգսյանը:

Սեպտեմբերին ադրբեջանական կողմը լարվածություն էր հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` գնդակոծության թիրախում պահելով նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Հայկական գյուղերը նյութական լուրջ վնասներ են կրել, դպրոցներում դասերն ընդհատվել էին, դաշտերում որոշ ժամանակով անվտանգության նկատառումներով կանգ էր առել գյուղատնտեսական աշխատանքը: Ադրբեջանական կրակահերթերից վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, իսկԲերդավան և Պառավաքար գյուղերում երեք քաղաքացիական անձ է սպանվել:

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Կարծիքներ

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Կարծիքներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Կարծիքներ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Կարծիքներ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

Կարծիքներ

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

Կարծիքներ

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում