Հասարակական

ՀՀ ՊՆ-ն միտված է մարտական կարողությունների հեռանկարային զարգացմանը. Սեյրան Օհանյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն միտված է մարտական կարողությունների հեռանկարային զարգացմանը. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ Պաշտպանութան ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ամերիկյան փորձագետների հերթական այցը Հայաստան նպատակաուղղված է ռազմավարական վերանայման շրջանակներում զորային կառույցի և պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանն աջակցություն ցուցաբերելուն:

Հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ամերիկյան փորձագետների ներդրումը Հայաստանի պաշտպանական կարողությունների կատարելագործմանն ընդառաջ արդիական գաղափարների ձևավորման հարցում: ՀՀ պաշտպանության նախարարն ավելացրել է, որ չնայած հակառակորդի նախահարձակ գործողությունները զսպելու, անդրադարձելու և պատժելու ներկայիս հրատապությանը, ռազմական գերատեսչության ջանքերը ոչ պակաս չափով մտասևեռված են կազմակերպության արդյունավետության բարձրացմանը և մարտական կարողությունների հեռանկարային զարգացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում