Հասարակական

ՀՀ ՊՆ-ն ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել հակառակորդին հասցված վնասների մասին տեսանյութ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել հակառակորդին հասցված վնասների մասին տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանական համակարգի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, արձանագրվել է, որ անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 445 անգամ՝ այդ ընթացքում կիրառելով տարբեր տրամափաչի հրաձգային և հրետանային սպառազինություն:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 25-ից 30-ը հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրադրության հետևողական սրմանը նպատակաուղղված սադրիչ և անհեռատես քայլերին, ինչպես նաև հայկական կողմի համարժեք գործողություններին:

Մամուլի ասուլիսը ուղեկցվել է հայկական անօդաչու սարքերի օգնությամբ հակառակորդի կենդանի ուժին և ենթակառույցներին հասցված վնասների մասին պատմող փաստագրական տեսանյութի ներկայացմամբ: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանական համակարգի ներկայացուցիչները պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում