Հասարակական

Գերմանացի ցեղասպանագետը Բեռլինում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն կկարդա

1 րոպեի ընթերցում

Գերմանացի ցեղասպանագետը Բեռլինում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն կկարդա

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ և մասնակից Թեսա Հոֆմանը Բեռլինում դասախոսություն և քննարկում կանցկացնի ցեղասպանության հացանգործության, հայ-թուրքական հարաբերությունների և այդ համատեքստում Թուրքիայի և Գերմանիայի դիրքորոշման թեմայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դասախոսության հրավերի մեջ նշվում է, որ 100 տարի առաջ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցավ քրիստոնյա հայերի Ցեղասպանությունը: Եվ թեպետ Հայոց ցեղասպանությունը հրեաների Հոլոքոստի նման 20-րդ դարի ամենահայտնի ոճրագործություններից է, սակայն Թուրքիան` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, դեռևս հրաժարվում է պաշտոնապես ընդունել կատարվածը: Դասախոսության ժամանակ Թեսա Հոֆմանը կփորձի խոսել այն մասին, թե ինչու է մինչ օրս այդքան դժվար Թուրքիայի և Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում