Պատերազմը աղետալի հետևանքներ կունենա Ալիևի ռեժիմի և Ադրբեջանի համար. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանին Ադրբեջանի ակտիվությունը լայնածավալ պատերազմի վերածվել չի կարող, քանի որ պաշտոնական Բաքուն շատ լավ գիտակցում է, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ իր համար: Սեպտմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Չեմ կարծում, որ Ադրբեջանը գնա լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, քանի որ դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ թե' Ալիևի ռեժիմի, թե' ընդհանրապես Ադրբեջան պետության համար: Նրանք սա շատ լավ գիտակցում են, և ես մնում եմ այն կարծիքին, որ Ադրբեջանն այս պահին գործում է իր հնարավորությունների մաքսիմումի չափով և ռազմական լայնածավալ գործողությունների չի գնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ վերջին օրերին սահմանին ադրբեջանի ակտիվության հիմնական նպատակը Նյու Յորքում արտգործանախարարների հանդիպման օրակարգը փոխելն էր: Նա ընդգծեց, որ արտագործնախարարների հանդիպման օրակարգի հիմնական հարցը ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն էր, իսկ Ադրբեջանը բանակցային գործընթացը խաթարելու նպատակով արեց ամեն ինչ, որպեսզի փոխվի այդ հանդիպման օրակարգը: «Եվ Ադրբեջանին, կարելի է ասել, ինչ-որ առումով դա հաջողվեց, քանի որ այդ հանդիպման ընթացքում արտգործնախարարներն ավելի շատ խոսում էին սահմանին լարվածությունը թուլացնելու ուղիների մասին», - ընդգծեց քաղաքագետը:

Նա կարևորեց ՀՀ նախագահի հայտարարությունը սահմանային լարվածության համատեքստում, որում նա բաց տեքստով մեղադրեց միջազգային հանրությանը Ադրբեջանին զսպել չկարողանալու համար: «Շատ կարևոր էր նաև նախագահի այն հայտարարությունը, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է, քանի որ նախագահն արդեն մեկ անգամ հայտարարել էր, որ եթե բանակցային գործընթացը փակուղի մտնի, քայլեր կձեռնարկվեն Արցախը Հայաստանին միացնելու ուղղությամբ»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին զսպի ռազմական ճանապարհով, քանի որ միջնորդների ջանքերն այդ ուղղությամբ, նրանց` հավասարության նշան դնող հայտարարությունները որևէ կերպ չեն կարող բավարարել հայկական կողմին, իսկ Ադրբեջանին իր գործողություններում ավելի շատ են ազատություն տալիս: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս ամենը չի կարող վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների, քանի որ Ադրբեջանին դա ձեռնտու չէ:

Միևնույն ժամանակ քաղաքագետը նկատեց, որ ՀԱՊԿ-ն ևս պարտավոր կլինի ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, եթե պաշտոնական Երևանն այդ հարցով դիմի: Սակայն նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանի համար չի գա այն օրը, երբ կարիք կլինի ռազմական օգնություն խնդրել ՀԱՊԿ-ից` շեշտելով, որ այս պահին հայկական զինված ուժերը լիովին ունակ են ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին