Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Սրբալույս Մյուռոնի օրհնությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, մեկնարկեց Սրբալույս Մյուռոնի օրհնությունը: 7 տարին մեկ անգամ անցկացվող արարողությանը մասնակցելու են եկել Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի նվիրապետական առոթների առաջնորդները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մայր Աթոռի Սուրբ Տրդատ Բաց Խորանումտեղադրված է Մյուռոնի արծաթյա կաթսան, որում գտնվում է ձիթենու անարատ յուղից, փշատենու բալասանից ու քառասուն խոտաբույսերից եփված պատրաստուկը, որը 40 օր շարունակ դրված է եղել Մայր Տաճարի Ավագ Սուրբ Խորանին:

Մինչ օրհնությունը Վեհափառ Հայրապետը Վեհարանում զգեսավորվում է հայրապետական շուքով: Նույն կերպ զգեստավորվում են նաև 12 եպիսկոպոսները: Վեհափառին շրջապատած հոգևոր դասը Վեհարանից ուղղևորվում է դեպի Մայր Տաճար, այնուհետև Բաց խորան: Երկշարք` Վեհափառի աջ և ձախ կողից, ընթանում են վեց եպիսկոպոսներ` Սուրբ Մյուռոնի օրհնության համար անրաժեշտ Հայ եկեղեցու ավանդական սրբությունները:

Վեհափառի աջ կողմից ընթացող եպիսկոպոսները տանում են Վազգեն Առաջինի կողմից Մատենադարանին նվիրաբերված 10-11-րդ դարի Ս. Ավետարանը, Ծաղկանց նյութերի անոթը, Ս. Արիստակես Հայրապետի Աջը, Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի Աջը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը և Կենաց Փայտը: Ձախակողմյան եպիսկոպոսները տանում են բալասանի անոթը, հին Մյուռոնը` Մեռոնաթափ աղավնիով, Ս. Հակոբի Աջը, Ս. Թովմաս առաքյալի Աջը, Ս. Թադեոս առաքյալի Աջը և աստվածամուխ Ս. Գեղարդը:

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնի օրհնությունը կատարում է Կենաց Փայտի մասունքը կրող Ս. Խաչով, Ս. Գեղարդով, և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով:

Մյուռոնօրհնեքից հետո Մյուռոնի կաթսան, շղարշով ծածկված, 7օր շարունակ մնալու է Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանին` ի համբույր հավատացյալների և Մայր Աթոռ եկող ուխտավորների:

Հայ Առաքելական եկեղեցին Մյուռոնօրհնեքի արարողությունը կատարում է 7 տարին մեկ անգամ: Այդ նպատակով աշխարհի տարբեր ծայրերից Մայր Աթոռում են հավաքվում ուխտավորները, կրոնական բարձրաստիճան պաշտոնյաներ:Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը։0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում նրբահյուս շղարշով։ Քառասուն օր շարունակ երեկոյան ժամերգությունից հետո հոգևոր պաշտոն է կատարվում՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածներով։ Մյուռոնօրհնեքի նախատոնակին՝ գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը։

Սուրբմյուռոնովեն կատարվումևսրբագործվումեկեղեցական ծիսակարգը`Ջրօրհնեքը, Մկրտությունյ,քահանաների,եպիսկոպոսներիևկաթողիկոսիօծմանարարողություններըև այլն:

Հայերեն English

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres