Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հասու են դարձել աշխարհում 1.3 միլիարդ մարդու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և հատկապես դրանց խորհրդանիշը` Անմոռուկը, ծառայել է իր բուն նպատակին: Ապրիլի 22-24-ը Երևանում կայացած միջոցառումները հեռարձակվել են աշխարհում հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, որը դիտել է 1 միլիարդ 300 միլիոն մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար,Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգողՎիգեն Սարգսյանը «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովին ընդառաջ: «Հաշվի առնելով, որ բոլոր միջազգային ալիքներն ուղիղ հեռարձակում էին ապահովել, դա հնարավորություն տվեց լայն զանգվածի ծանոթանալ մեր միջոցառումների բովանդակությանն այնպես, ինչպես մենք ուզում էինք փոխանցել աշխարհին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վիգեն Սարգսյանը:

Հարցին ի պատասխան, թե դա ինչ փոխեց Թուրքիայի հասարակության մոտ, պաշտոնյան նշեց, որ դեռևս հունվարին ընդունված Համահայկական հռչակագրում հղում է կատարվել Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն զանգվածին, որն այսօր պատրաստ է առերեսվել իր պատմությանն ու նորովի ընդունել այն իրականությունը, որից մեզ բաժանում է մեկ դար: «Ես միշտ եղել եմ այն համոզմանը, որ ճանաչման գործում կարևոր նշանակություն ունի քաղաքացիական հասարակության դերը: Վստահ եմ, որ Թուրքիայի կողմից ճանաչումն ուղղակիորեն պայմանավորված է լինելու այդ երկրում քաղաքացիական հասարակության կայացմամբ ու առաջընթացով»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով` միջոցառումների բերած ամենամեծ փոփոխությունը կրեցինք մենք ինքներս: «Այն մեր ինքնաընկալման ու անցած ճանապարի վերագնահատման փոփոխությունն էր: Ես իրոք հիացմունքով էի նայում մեր հայրենակիցների դեմքերին, ովքեր գալիս էին Ծիծեռնակաբերդ, գալիս էին դեռևս ապրիլի 24-ից ամիսներ առաջ, անընդհատ հոսքով, նրանց բոլորի դեմքին կար վերածննդի գաղափարը: Ցեղասպանությունը ոչ միայն տապալվեց որպես ծրագիր, քանի որ հայ ժողովուրդը չվերացվեց, այլ հայ ժողովուրդն ապրեց իրական վերածնունդ, կարողացավ համախբվել, դարձավ կուռ»,-նկատեց նա:

Գործնական առումով, ըստ Վիգեն Սարգսյանի, 100-րդ տարելիցի միջոցառումները ձևավորեցին փոխգործակցության նոր մոդելներ Հայաստանի և Սփյուռքի միջև: «Մենք բոլորս միասին աշխատեցինք, 100-րդ տարելիցի միջոցառումների հաջողություններն ապացուցում են փոխգործակցության հսկայական ուժը: Կարծում եմ, որ ողջ աշխարհի հայության համար Հայաստանը դարձավ տուն, ուր ուզում են վերադառնալ որպես գաղափարների համախմբման վայր, ուր կարող են մասնագիտական հաջողությունների հասնել, որտեղ կարելի է ծրագրեր իրականացնել»,-շեշտեց Վիգեն Սարգասյանը:

Հայերեն English Русский

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres