Տնտեսություն

ՀԾԿՀ-ն մինչև 2017 թ. երկարաձգել է «Գազպրոմ Արմենիա»-ի ՀՀ-ում օպերատորի լիցենզիայի ժամկետը

2 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ-ն մինչև 2017 թ. երկարաձգել է «Գազպրոմ Արմենիա»-ի ՀՀ-ում օպերատորի լիցենզիայի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

ՀԾԿՀ հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետությունում բնական գազի բաշխման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Տրանսգազ» պատասխանատվությամբ ընկերության բնական գազի փոխադրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 29-ը։ Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Վրաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը:

Հաշվի առնելով «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2015 թվականի օգոստոսի 31-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է երկորդ անգամ երկարաձգել «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` №0531 լիցենզիայի պայմանները ոչ պատշաճ կատարելու և «Կապուտջուղ» փոքր հիդրոէլեկտրակայանի տեխնիկական և բնապահպանական փորձաքննություններ անցած նախագիծը Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները նախագիծ կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում