Տնտեսություն

ՀԷՑ-ի ազգայնացունը հարցի լուծում չէ. Արեգ Գալստյան

2 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ի ազգայնացունը հարցի լուծում չէ. Արեգ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը քննարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման հարցը: «ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները» թեմայով քաղաքականության սեմինարին այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար պարոն Արեգ Գալստյանը: «Ես կարծում եմ, որ ՀԷՑ-ի նույնիսկ ժամանակավոր ազգայնացումը հարցի լուծում չէ, քանի որ այս պարագայում մենք խնդիրներ ունենք ՀԷՑ-ի ընդհանուր գործունեության հետ կապված, և պետությունը չի կարող ՀԷՑ-ի գործունեության հետ կապված հարցերը ավելի որակով լուծել, քան մասնավոր սեփականատերը: Իհարկե, ՀԷՑ-ում առաջացած խնդիրների մեջ նաև մեր մեղքն էլ կա և գուցե դրանք չլինեին, եթե ժամանակին կատարեինք լավ մոնիթորինգ` թերությունները հայտնաբերելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց նա` հավելելով, որ ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ առջև պետք է հստակ և խիստ պայմաններ դրվեն` հետագայում ներկայիս խնդիրներից զերծ մնալու համար:

«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու (այսուհետև՝ գործարք) մտադրության հարցով: Կառավարությունն առաջիկայում ուսումնասիրելու է այդ վաճառքի պայմանագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում