Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի կազմում
1 րոպեի ընթերցում
![Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի կազմում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/09/819470.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Kikcer հեղինակավոր պարբերականը կազմել է Բունդեսլիգայի 5-րդ տուրի խորհրդանշականա հավաքականի կազմը: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխթարյանը ևս ընդգրկվել է այդ թիմի կազմում:
Հենրիխ Մխիթարյանը մասնացել էր «Բայերի» հետ «Բորուսիա»-ի հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: