«Նաիրիտ» գործարանը 50-60 միլիոն դոլարով հնարավոր չէ վերագործարկել. Երվանդ Զախարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դեռևս վերջնական որոշում չունի «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի առնչությամբ, քննարկումներն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով` միջազգային կազմակերպությունների կողմից երեք ուսումնասիրությունների արդյունքները բերել են եզրահանգման, որ գործարանի հետագա շահագործումը նպատակահարմար չէ: «Ցավոք սրտի, վերջին երկու տարիներին որևէ կոնկրետ առաջարկություն վերագործարկման վերաբերյալ որևէ ներդրողի կողմից չի եղել, դրանք եղել են զուտ ցանկությունների մակարդակում, որոնք հետագայում չեն վերածվել կոնկրետ առաջարկի: Կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն հնարավոր ներդրողների հետ` «Նաիրտի» հետագա վերագործարկման համար: Իսկ դրա համար անհրաժեշտ են բավականին լուրջ ներդրումներ` 250-300 միլիոն դոլարի չափով: Մենք պատրաստ ենք պարտքերի մասով գնալ ժամանակավոր սառեցումների»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ որոշ գործիչների կողմից արված հայտարարությունը, թե «Նաիրիտ»-ը հնարավոր է գործարկել 50-60 միլիոն դոլարով, բացարձակ հիմանվորված չէ:

«Այդ գումարները չեն կարող ապահովել «Նաիրիտ»-ի նույնիսկ մեկ-երկու ամսվա շրջանառու միջոցները, այնպես որ, ուսումնասիրությունները հիմնավոր են, դրա վերագործարկման համար անհրաժեշտ է շուրջ 250-300 միլիոն դոլար»,- հայտնեց Երվանդ Զախարյանը: Նա ավելացրեց, որ ՀՀ կառավարությանը բոլովին ձեռնտու չէ գործարանի լուծարումը կամ սնանկացումը, քանի որ դրա անվտանգության ապահովման, հետագա վնասազերծման անհրաժեշտ միջոցները գործադիրը չունի:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան