Տնտեսություն

Կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը շարունակելու է  սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շարունակելու է բնակչության և ՓՄՁ-ների համար սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, թե կառավարությունը գումար չունի սուբսիդավորելու համար: Կառավարությունը գումար ունի եւ սուբսիդավորելու է: Մենք պայմանավորվել ենք, որ անելու ենք և անում ենք դա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Անդրադառնալով Վանաձորի «Քիմպրոմ»-ի հետ կապված խնդիրներին՝ նա ընդգծեց, որ այդ հարցով զբաղվում են Լոռու մարզպետարանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ դա մասնավոր ընկերություն է և սեփականատերը պետք է լուծում տա խնդրին:

Էլեկտրաէներգիայիսակագնիբարձրացմանմասովբնակիչ-բաժանորդներինուփոքրու միջինբիզնեսիներկայացուցիչներինկառավարությունըսուբսիդավորումկհատկացնիմինչև Հանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողովումընթացողխորհրդատվական աշխատանքներիավարտը:Այդմասինօգոստոսի31-ինկառավարությաննիստիցհետո լրագրողներիհետզրույցումնշել էՀՀէներգետիկայիևբնականպաշարների նախարարԵրվանդԶախարյանը:

Նրախոսքով՝ամսականմինչև500կՎտժամէլեկտրաէներիածախսողփոքրումիջինբիզնեսի համարկառավարություննէլեկտրաէներգիայիսակագնիբարձրացումըկփոխհատուցիկիսով չափ՝250կՎտժամիհամար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում