Տնտեսագետը դրամի էլ ավելի արժեզրկումը տնտեսվարողների գործունեությունը խթանող գործոն է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքնէականորեն պետք է բարձրացնել` հասցնելով 540-560 դրամի, ինչը կխթանի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Այս մասին հայտնեց տնտեսագետը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ըստ նրա` Հայաստան ապրանքների ներմուծումը միշտ գերազանցել է արտահանման ծավալները, իսկ այս տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման բարձր ցուցանիշները որոշակի առաջխաղացում ապահովեցին արտահանման ընդհանուր ծավալի մեծացման առումով:

Վարդան Բոստանջյանն, անդրադառնալով հարցին, թե տեղական արտադրությունը խթանելու ուղղությամբ ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը որքանով է նպաստավոր ԵԱՏՄ շրջանակներում, նշեց. «Հայաստանը տեղական արտադրության մասով ոչ թե ունի ուղղակի փորձ, այլ նախորդ տասնամյակներին գրացել է մեծ հաջողություններ: Ես ձեզ հավատացնում եմ, որ գործունեության ամենատարբեր ոլորտներում` մեքենաշինություն, սարքաշինություն, հաստոցաշինություն, մալուխի արտադրություն, հանքարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, նախկին խորհրդային տարածքում Հայաստանը գրավում էր բարձր դիրքեր»: Տնտեսագետի գնահատմամբ` Կառավարության` տեղական արտադրության, ռեզերվների օգտագործման քաղաքականության իրականացմանըխանգարող հանգամանքներ կան, որոնցից ամենաառաջինն ազատ մրցակցության ոլրտի թերություններն են:

Նրաբնորոշմամբ` դրամի և ռուբլու արժեզրկման պայմաններում մեծապես տուժում է անապահով խավը: Այս համատեքստում խոսելով աղքատության ցուցանիշների մասին, Վարդան Բոստանջյանը նշեց, որ ներկայիս պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղը մեկ անձի համար պետք է կազմի 100-120 հազար դրամ:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան