Սպորտ

Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլում Արոնյանի մրցակիցը Միքայել Վիդենկելլերն է Լյուքսեմբուրգից: Մոտ երեք ժամ ձգված պարտիան ավարտվեց 33-րդ քայլին, և Արոնյանը ստիպեց մրցակցին հանձնվել:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում