Հատուկ նախագծեր

Երևանյան բեսթսելեր 3/29. Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» վերադարձել է վարկանիշային աղյուսակ

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 3/29. Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» վերադարձել է վարկանիշային աղյուսակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը՝ «Արեգ»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

ԳրիգորՆարեկացու` «ՄՀՄ», «Զանգակ» հրատարակչությունների լույս ընծայած«Մատյան ոբերգության»ժողովածուն երկրորդն է:

ԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին»ժողովածուն երրորդ հորիզոնականում է:

Նոբելյան մրցանակի դափնեկիրԳյունթերԳրասի«Թիթեղյաթմբուկը»վեպը չորրորդ հորիզոնականում է: Այն նախապատերազմյան, պատերազմական շրջանի, ետպատերազմյան Գերմանիայում և Եվրո­պա­յում մարդու երկվության, բարքերի անկման, մարդկային հասարա­կու­թյան վրա ֆաշիստական գաղափարախոսության թողած կործա­նա­րար ազդեցության մասին է: Վեպի գլխավոր հերոսի՝ հիվանդ թզուկ Օսկարի հայացքով են դիտ­ված մարդկությանը պատուհասած մեծ արհավիրքի՝ Երկրորդ աշխար­հա­մարտի հասունացման, ընթացքի և ավարտի համայնապատկերը և անհատի ու հասարակության բարոյական արժեքների անկումը այդ համայնապատկերի վրա:

Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը»վեպը հինգերորդ հորիզոնականում է: Այն «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարից է: «Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ էին, ովքեր ամբողջովին տրված էին սիրո պարգևած կրքին՝ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում էին ներդաշնակ լինել բնության հետ, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւրէիմպանիրը»աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:

Յոթերորդ հորիզոնականում էՀերման Հեսսեի«Տափաստանի գայլը»ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»ստեղծագործությունն ութերորդ հորիզոնականում է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Ռումինիայի նախկին էկոնոմիկայի նախարար, գրողՎարուժան Ոսկանյանի«Շշուկներիմատյան»վեպն իններորդ հորիզոնականում է: Հայոց ցեղասպանության արհավիրքների և օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործը վերահրատարակվել է հայերեն:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում էՋորջՕրուելի«1984»վեպը: Այն ընդգրկված է«Անտարես» հրատարակչության«Արգելված գրքեր»մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23 ): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Արեգ/Էդիթ Պրինտ 20/10
2 +2

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ոբերգության»

ՄՀՄ/Զանգակ 13/6
3 -1

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 12
4 *

Գյունթեր Գրաս

«Թիթեղյա թմբուկը»

Անտարես 10
5 *

Կամիլ Լըմոնյե

«Տղամարդու սերը»

Անտարես 8
6 *

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 8
7 -4

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 7
8 +2

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 7
9 *

Վարուժան Ոսկանյան

«Շշուկների մատյան»

Անտարես 6
10 -2

Ջորջ Օրուելի

«1984»

Անտարես 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում