Life

NASA-ի New Horizons տիեզերանավն սկսում Է Երկիր փոխանցել կուտակված գանձերը

2 րոպեի ընթերցում

NASA-ի New Horizons տիեզերանավն սկսում Է Երկիր փոխանցել կուտակված գանձերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի New Horizons տիեզերանավն սկսում Է Երկիր փոխանցել հսկայական քանակությամբ տվյալներ, որոնք հավաքվել են Արեգակնային համակարգի խորքերը կատարված եզակի ճանապարհորդության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ի կայքին:

New Horizons զոնդն արձակվել Է 2006 թվականի հունվարի 19-ին: Դրա հիմնական նպատակը Պլուտոնի եւ նրա արբանյակների՝ Հարոնի, Նիկտայի եւ Հիդրայի հետազոտումն Է: Ապարատը 2015 թվականի հուլիսին նվազագույն հեռավորությամբ մոտեցել Է Պլուտոնին եւ Երկիր փոխանցել մի շարք բացառիկ նկարահանումներ եւ տեղեկատվության փաթեթներ, որոնք առաջին անգամ թույլ տվեցին մանրամասն ուսումնասիրել Պլուտոնը:

New Horizons առաքելության մասնագետները նշում են, որ գիտական զոնդի կողմից ստացված տվյալների 95 տոկոսը դեռեւս պահվում Է նրա հիշողության կրիչներում, սեպտեմբերի 5-ին սկսվում Է դրանց ստացման գործընթացը, որը կավարտվի մոտավորապես մեկ տարուց:

«Դրանք նկարներ են եւ տարատեսակ տվյալներ, որոնք ապարատի սարքերի կողմից հավաքվում են, որպեսզի օգնեն մեզ հասկանալու Պլուտոնի համակարգի ծագումը եւ Էվոլյուցիան: Դրանք իսկական գանձեր են»,- ասել Է New Horizons առաքելության մասնագետ Ալան Ստեռնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` NASA-JHUAPL-SwRI

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում