«Շանթ 2015» զորավարժությունները շարունակվում են.Ավանում կխաղարկվի պարետային ժամ հայտարարելու սցենար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում խաղարկվել է սցենար, ըստ որի` երկրում կապի եւ տեղակատվական համակարգի ղեկավարման որոշ գործառույթներ արդեն փոխանցվել են ՀՀ զինված ուժերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման տեղեկատվություն հաղորդեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ վարչական համալիրում զորավարժությունը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանը:

«Զորավարժության շրջանակում խաղարկվող սցենարի համաձայն` Ազգային պատկերասրահից ու Մատենադարանից արդեն արժեքավոր գործերը տարհանվել են եւ գտնվում են ապահով վայրերում, Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոնում 100 եւ Արտաշատի հիվանդանոցում 50 մահճակալ է տեղադրվել՝ պայմանական վիրավորներին ընդունելու համար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Երեկոյան Հանրապետության հրապարակը կհայտնվի իրադարձությունների կիզակետում. կձեւավորվի մոտ 30 ավտոբուսներից կազմված շարասյուն՝ բնակիչների պայմանական տարհանումը կազմակերպելու նպատակով: Իսկ Ավան վարչական շրջանում կխաղարկվի պայմանական պարետային ժամ ՝ գիշերը 2-ից մինչև առավոտյան 7-ը:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում