Հասարակական

«Շանթ 2015» զորավարժություններ. ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ

2 րոպեի ընթերցում

«Շանթ 2015» զորավարժություններ. ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» պլանային ռազմավարական զորավարժությունների ընթացքում ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ բնակչությունը պետք է գիտակցված մոտենա այն հարցին, որ այս օրերին իրականանում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց շրջանակում կարող են լինել տագնապներ, հավաքներ, տարհանումներ: «Պետք չէ խուճապի մատնվել, իհարկե, սահմանային լարվածություն կա, բայց նաև լայնամասշտաբ զորավարժություններ են ծավալված, որոնց նպատակով կարող են հիմնական տագնապներ, հավաքներ, տեղհանումներ և այլ միջոցառումներ անցկացվել»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում