Սփյուռք

Վահագն Հովնանյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 3-ին «Սուրբ Հովհաննես» եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Վահագն Հովնանյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 3-ին «Սուրբ Հովհաննես» եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին «Սուրբ Հովհաննես» եկեղեցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Hovnanyan International» ընկերությունից տեղեկացրին, որ հուղարկավորության արարողությունը սեպտեմբերի 4-ին է Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տնից: Քաղաքացիները բարերարին վերջին հրաժեշտ կարող են տալ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում:

Վահագն Հովնանյանը կյանքից հեռացել է օգոստոսի 31-ին 83 տարեկան հասակում: Գործարարը վերջին շրջանում տառապում էր քաղցկեղով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում