5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա օգոստոս ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:
Օգոստոսի առաջատարը«Բուկինիստ»-ի«Այբոլիտը»հեքիաթն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:
Ճանաչված մանկագիրԿորնեյ Չուկովսկու«Չոփչոփիկը»հեքիաթն ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Այն երկրորդ հորիզոնականում է: Սիրված գրողի մեկ այլ`«Ճպուռն ու մրջյունը»հեքիաթը, երրորդ հորիզոնականում է: Հաջորդ հորիզոնականում էլ«Ալվանծաղիկը» հեքիաթն է:
Փոքրիկ ճանճի արկածների և այլ հեքիաթներ ամփոփող մեկ այլ նոր գիրք, այս շաբաթ ևս ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում:Կորնեյ Չուկովսկու«Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկ»ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է:
«Էդիթ պրինտ»հրատարակչության«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
«Արև,արև,եկ,եկ»մանկականբանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչ հայ մանկագիրների գործերը, յոթերորդ հորիզոնականում է:
Արքայադուստր Լինդան, Կեոնեխ թագավորը և Ոսկեծամիկը հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ:«Հեքիաթներ արքայադուստրերի մասին»գիրքը ութերորդ հորիզոնականում է:
«Զանգակ»հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն իններորդ հորիզոնականում է:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելները: Հեքիաթային հայտնի հերոսները կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»... Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված էգունագեղ նկարներով:
Ագահ Մեդոկը, Ֆինվարայի կախարդական գավաթը և Հավեյն ասպետի պսակադրությունը կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են«Հեքիաթներ տղաների համար»գրքույկում, որը եզրափակում է վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ | Քանակ | |
| 1 | «Այբոլիտը» | Բուկինիստ | 88 | |
| 2 |
Կորնեյ Չուկովսկու «Չոփչոփիկը» |
Բուկինիստ | 83 | |
| 3 | «Ճպուռն ու մրջյունը» | Բուկինիստ | 69 | |
| 4 | «Ալվան ծաղիկը» | Բուկինիստ | 16 | |
| 5 |
Կորնեյ Չուկովսկու «Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկ» |
Բուկինիստ | 15 | |
| 6 | «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 10 | |
| 7 | «Արև, արև, եկ, եկ» | Էդիթ Պրինտ | 10 | |
| 8 | «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» | Բուկինիստ | 10 | |
| 9 | «100 դասական հեքիաթներ» | Զանգակ | 10 | |
| 10 | «Հեքիաթներ տղաների համար» | Բուկինիստ | 10 |
«Մանկական բեսթսելեր»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը