Հասարակական

Բեռլինում հայ, թուրք և գերմանացի պատմաբանները կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը

1 րոպեի ընթերցում

Բեռլինում հայ, թուրք և գերմանացի պատմաբանները կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում 2015թ. սեպտեմբերի 5-ին կանցկացվի գերմանական Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպած «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես կգան Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Լագոդինսկին և Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը:

Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Հայոց ցեղասպանությունը, վերապրածների հուշերը և այն, թե ինչպես պետք է այսօր անդրադառնալ այդ հարցերին: Ելույթ կունենան հայ, թուրք և գերմանացի բանախոսներ: Կոնֆերանսին ելույթներով հանդես կգան Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի այլ պատգամավորներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում