40 հազար առաջին դասարանցի և 10 հազարից ավելի առաջին կուրսեցի. մեկնարկեց նոր ուսումնական տարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտելիքի, գրքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, յուրահատուկ իրադարձություն է ցանկացած դպրոցականի, ուսանողի, ծնողի և մանկավարժի համար: Տոն, որին անհամբերությամբ սպասում են շատերը:Սեպտեմբերի 1-ին հանրապետությունում 40 հազարից ավելի փոքրիկներ առաջին անգամ ոտք կդնեն դպրոց: Նախորդ տարի առաջին դասարանցիների թիվը 38 հազար է եղել:

«Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մասնավորապես, առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են «իմ դպրոցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շնորհավորելով դպրոցականներին` նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

6-ամյա Մարիա Իսկուդարյանը շատ ուրախ է, որ առաջին դասարան է գնալու և դպրոցում է սովորելու: «Ինձ համար հագուստ ենք գնել, պայուսակը պատրաստ է: Գնում եմ դպրոց, որ նոր ընկերներ ունենամ, ուզում եմ տառերը սովորեմ ու կարդալ իմանամ»,-ասում է Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի առաջին դասարանի սանը:

Օրը պակաս տոնական չէ նաև այն պատանիների և երիտասարդների համար, ովքեր առաջին անգամ կբացեն բուհերի դռները: Հայաստանի ավելի քան 10 հազար երիտասարդներ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ ոտք կդնեն բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Սեպտեմբերի 1-ի առթիվ հանրապետությունում ավանդաբար կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ և իրադարձություններ: Միջոցառումների նպատակն է նոր ուսումնական տարվա սկիզբը տոն դարձնել բոլորի համար և ուսման նկատմամբ առա­ջաց­նել հետաքրքրություն:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ