ՀՀ-ն ու ՌԴ-ն համաձայնեցրել են ՀԷՑ-ի աուդիտի տեխնիկական առաջադրանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՌԴ էներգետիկայի նախարարությունը համաձայնեցրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործունեության աուդիտի անցկացման Տեխնիկական առաջադրանքը` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի առաջարկությամբ և ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի` ՌԴ կառավարության նախագահ Դ. Մեդվեդևի հետ 2015թ. հուլիսի 9-ի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեխնիկական առաջադրանքը նպատակաուղղված է ստանալ անկախ միջազգային հեղինակություն վայելող խորհրդատվական կազմակերպության կարծիքը հետևյալ երեք խնդիրների վերաբերյալ:

Առաջին խնդիրն ընկերության 2009-2014թթ. ծախսերի հիմնավորվածության մասին եզրակացությունն է, առևտրային և տեխնոլոգիական կորուստների մակարդակի ուսումնասիրությունը: Երկրորդ խնդիրն իրականացված ներդրումային ծրագրերի արդյունավետության, ինչպես նաև անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների վարձակալության վճարների հիմնավորվածության ուսումնասիրությունն է, երրորդը ընկերության կառավարման գործողությունների արդյունավետության գնահատումն է:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարել է բաց մրցույթ՝ աուդիտորական ծառայությունների մատուցման համար և հաղթող կազմակերպությունը պայմանագիր ստորագրելուց 4 ամիս անց կավարտի իր ուսումնասիրությունը և դրանից 30 օր անց կներկայացնի վերջնական հաշվետվությունը: Մրցութային հայտերը կներկայացվեն մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը:

Աուդիտի արդյունքները կհրապարկվեն և հասանելի կլինեն հանրության համար:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան