ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Ռումինիա հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՖՖ պաշտոնական կայքը, նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն այսօրվանից սկսեց մարզական հավաքը, որը կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Հավաքականը հանգրվանել է «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների:
Դարպասապահներ
ԱնատոլիԱյվազով«Փյունիկ»
ԳրիգորՄակարյան«Բանանց»
ԱրտյոմԿարապետյան«Միկա»
Պաշտպաններ
ԱրթուրՔարտաշյան«Փյունիկ»
ՌոբերտՀակոբյան«Փյունիկ»
ՎասպուրակՄինասյան«Փյունիկ»
ՀովհաննեսՆերսիսյան«Փյունիկ»
ԱրամՇախնազարյան«Բանանց»
ԱրմենՄանուչարյան«Բանանց»
ԱղավարդՊետրոսյան«Բանանց»
ԻվանՄամախանով«Տորպեդո»(Արմավիր,Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
ՂուկասՊողոսյան«Փյունիկ»
ԱլիկԱռաքելյան«Փյունիկ»
ՍարգիսՇահինյան«Փյունիկ»
ԳոռՄալաքյան«Շիրակ»
ԿարենՀարությունյան«Բանանց»
ՆաիրիՄինասյան«Բանանց»
ԱղվանՊապիկյան«ԳԿՍԲելխատով»(Լեհաստան)
ՇանթԲեդրոսյան«ԴեԳրաֆսհապ»(Հոլանդիա)
Հարձակվողներ
ՌազմիկՀակոբյան«Փյունիկ»
ՊետրոսԱվետիսյան«Բանանց»
ԱրթուրՄիրանյան«Վարդար»(ՆՀՀՄակեդոնիա)
ԴավիթԱրշակյան«Տրակայ»(Լիտվա)
Ավելացնենք, որ սեպտեմբերի 7-ին կանանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպմանը չմասնակցելու դեպքում Հայաստանի Մ-21 հավաքականին կարող է միանալ նաև Արտյոմ Սիմոնյանը: Աղվան Պապիկյանը և Իվան Մամախանովը հավաքականին կմիանան սեպտեմբերի 1-ին: