Life

Աստղանավորդ Բազ Օլդրինն ԱՄՆ-ում կգլխավորի Մարսի բնակեցումը նախապատրաստող կենտրոնը

1 րոպեի ընթերցում

Աստղանավորդ Բազ Օլդրինն ԱՄՆ-ում կգլխավորի Մարսի բնակեցումը նախապատրաստող կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի աստղանավորդ Բազ Օլդրինը՝ Apollon 11 («Ապոլոն-11») տիեզերանավի՝ Լուսին պատմական թռիչքի մասնակիցը եւ թվով երկրորդ մարդը, որը ոտք դրեց Երկիր մոլորակի արբանյակի վրա, Ֆլորիդայի նահանգում կգլխավորի այն նոր գիտական կենտրոնը, որի աշխտակիցները կզբաղվեն Մարսի բնակեցման նախապատրաստման հարցերով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին այս մասին հայտարարել են ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) ներկայացուցիչները:

Նոր հիմնարկությունը կստեղծվի Ֆլորիդայի նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի հիմքի վրա, որը գտնվում Է Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից 64 կիլոմետր հեռավորության վրա: Այն աշխատանքը կսկսի աշնանը եւ կստանա Բազ Օլդրինի անվան տիեզերական ինստիտուտ անվանումը: Լեգենդար աստղանավորդը, որն այժմ արդեն 85 տարեկան Է, ավելի վաղ հայտարարել Է, որ Կարմիր մոլորակի վրա առաջին բնակավայրն, իր կարծիքով, պետք Է ստեղծվի 2040 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում