Life

Գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդը «գերգիշատիչ» Է կենդանիների աշխարհում

1 րոպեի ընթերցում

Գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդը «գերգիշատիչ» Է կենդանիների աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդն, ի տարբերություն մյուս գիշատիչների, 9 – 14 անգամ ավելի հաճախ Է ամենաուժեղ, խոշոր չափահաս առանձնյակների որս անում, որոնք անհրաժեշտ են վայրի կենդանիների եւ ձկների պոպուլյացիաների թվակազմի պահպանման համար: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել Է Science հանդեսում:

«Հաշվի առնելով այս գերիշխող դիրքը՝ ազդեցությունը գիշատիչների վրա եւ (մարդու) գիշատիչ վարքի այլ բացառիկ գծեր՝ մենք ենթադրում ենք, որ մարդը հանդես Է գալիս որպես «գերգիշատիչ», որը, եթե նրան չսահմանափակեն, կշարունակի ազդել բնապահպանական եւ Էվոլյուցիոն գործընթացների վրա ամբողջ աշխարհում»,- իրենց հոդվածում գրում են Քրիս Դարիմոնտը Վիկտորիայի համալսարանից (Կանադա) եւ նրա գործընկերները:

Նրանք ընդգծում են, որ այն դեպքում, երբ գիշատիչների մեծ մասը որսում Է երիտասարդ կենդանիներ, մարդը հիմնականում բնաջինջ Է անում չափահաս կենդանիների, որոնք գտնվում են վերարտադրողական տարիքում, ընդ որում ամենախոշորներին եւ ուժեղներին: Մինչդեռ այդ առանձնյակներն են ամենից շատ անհրաժեշտ պոպուլյացիաների թվակազմի եւ առանձնյակների առողջության պահպանման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում